Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, որի հետևանքով հայկական կողմը տվել է 3 զոհ՝ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.) և  ունի 4 վիրավոր:

Ինչպես արդեն նշել ենք, շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Այսօր YerevanNews.am-ը կապ հաստատեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի լրատվության բաժնի հետ, որպեսզի տեղեկանանք վիրավորների առողջական վիճակի մասին: Հոսպիտալից տեղեկացրեցին, որ վիրավորներից երկուսին տեղափոխում են իրենց մոտ, բայց այս պահի դրությամբ դեռևս չեն հասել: